Առօրյայի ներկայացում՝ Աշտարակից

Երբ հանրապետության պարետը հայտարարեց երկրում իրավիճակի փոփոխության՝ արտակարգ դրության մասին, որոշեցի դուրս գալ քաղաքից: Քանի որ տուն ունենք նաև Աշտարակ քաղաքում, ընտանիքով տեղափոխվեցինք այնտեղ: Այստեղ ժամանակս անիմաստ չեմ վատնում:
Հետևում եմ զանգվածային լրատվամիջոցներին, որպեսզի ստանամ ամենօրյա-թարմ նորություններ երկրում կատարվողի մասին, լինեմ տեղեկացված:
Դիտում եմ ֆիլմեր, սերիալներ` օրինակ ”Бумажный дом’’ (Թղթե տնակ), “Острые козырки” ( Ծակող պատեր), զբաղվում եմ ընդհունելությանն ուղղված աշխատանքներով, հետևում եմ էլ.հասցեիս, ֆեյսբուքյան էջիս, դպրոցիս գլխավոր կայքին, քանի որ իմ կարծիքով, հիմնական կարևոր իրադարձությունները լուսաբանվում են հենց mskh.am-ում:
Փորձում եմ անել հնարավոր ամեն բան որպեսզի ժամանակս անիմաստ չվատնեմ, քանի որ ինչքան շատ ենք ունենում ազատ ժամանակ այդքան աննպատակ ենք ծախսում այն: Առավոտյան արթնանալուն պես անցնում եմ առաջադրանքներիս՝ տրված լրացուցիչ կրթության իմ դասավանդողների կողմից, այնուհետև նախաճաշում եմ, անդրադառնում՝ դպրոցի անելիքներին և զբաղվում հողագործությամբ: Օրվա մեջ մի քանի անգամ եթեր հեռարձակվող լրաբերների գրեթե ոչ մի հաղորդում բաց չեմ թողնում և խաղում եմ խաղեր ընտանիքիս անդամների հետ: Մենք սիրում ենք զբաղվել թղթախաղով, լոտոյով և ճահիճ դարձած սոցիալական ցանցերով, որ մեզ հանգիստ չեն տալիս: Ամեն օր դիտում եմ տարբեր ժանրերի ֆիլմեր, օրինակ այսօր դիտելու եմ “Заражение” ( Վարակ) ֆիլմը: Այս ֆիլմը կարծես նկարահանված լինի մերօրյա իրադարձությունների հիման վրա:
Այսպիսի առօրյայի կհանդիպեք, եթե լինեք մեր տան հյուրը՝ օրենքը շրջանցելով:

Leave a comment